Էկվադորի կառավարությունը հայտարարել է, որ միակողմանի կարգով հրաժարվում է առևտրային արտոնություններից, որոնք լատինամերիկյան երկրներին տրամադրել է ԱՄՆ-ը, հաղորդում է EFE-ն:
Արտոնություններն Էկվադորին տրամադրվել են որպես խրախուսանք` թմրանյութերի առևտրի դեմ պայքարելու համար:
Կառավարության մշտական ներկայացուցիչ Ֆերնանդո Ալվարադոն ընդգծել է, որ իր պետությունը «ճնշում և սպառնալիք չի ընդունում ոչ մեկից»:
Նա նման հայտարարությամբ հանդես է եկել ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ արված հայտարարության, ըստ որի՝ վերջինս սպառնացել է հետ վերցնել Էկվադորի տնտեսական արտոնությունները, եթե այն ապաստան տրամադրի Էդվարդ Սնոուդենին:










































