Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Հեռակառավարումը և լիբանանյան իրականությունը

Հարավային Լիբանանում պատահած դեպքերը, լիբանանյան համատարած լարվածության ընդհանուր պարունակից դուրս չպետք է դիտարկել: Բանակի դեմ կատարված հարձակումը պետական խորհրդանիշի դեմ ոտընձգություն է. մանավանդ, որ միջադեպի իբրև արդյունք չէ, այլ ուղղակի կատարված հրահրում է պատահարը՝ մթնոլորտ և կացություն ստեղծելու համար:

Բանակին հասած ծանր հարվածին համարժեք հակազդեցությունը զինվորական հաստատության կամ պետական կարևորագույն խորհրդանիշերից մեկի վերահեղինակավորումն է ենթադրում, որը պետք է կայանար արագ, արհեստավարժ գործողություններով հագեցած և զինյալ խմբավորումների կենտրոնների չեզոքացման արդյունքով ավարտվեր: Այդպես էլ ստացվեց։

Իհարկե, նույն տարողությունը չէր, այսուհանդերձ զուգահեռը հյուսիսային Լիբանանում մի քանի տարի առաջ կայացած հակահաբեկչական լայնածավալ գործողությունների հետ անտեղի չէր: Ի վերջո, բանակի դեմ կատարված զինյալ ծայրահեղական խմբավորումների ոտընձգությունների դեմ համարժեք պատասխան տալու գործողություններ էին երկուսն էլ, որոնք միտված էին արմատապես չեզոքացնել նման ահաբեկչական նախաձեռնությունների հետևում կանգնած ուժերը:

Խնդիրը սակայն, գեթ իբրև հարցական կշարունակի մրճահարել ընդհանրապես լիբանանցի քաղաքացուն կամ շրջանի քաղաքական գործընթացներին հետևողներին: Երբ հարավի թե հյուսիսի մեջ, անցնելով Բեյրութից, զանազան միջադեպերի առիթով, քաղաքացին ականատես է լինում նման խմբավորումների հրապարակ գալուն, զինյալ անարգել երևույթների, հայտարարողական մակարդակի վրա ոչ մի հաստատություն հաշվի առնող ելույթների, հրահրման բնույթ ունեցող սուր ամբաստանությունների և վերջնագրի տեսքով հրապարակվող մոտեցումների, հակված է մտածելու, որ ապահովական գետնի վրա պայթունավտանգ կացության հասունացման բոլոր ճիգերը ի գործ են դրվում համակողմանիորեն:

Խմբավորումների գոյառումը, նրանց զինումն ու ֆինանսավորումը, զինյալ երևույթների հետզհետե անարգել արմատավորումն ու տարածումը և միջադեպի առիթով կամ հրահրման իբրև անմիջական արդյունք՝ զինյալների անարգել շրջագայությունը, այդ ուղղությամբ կզարգացնեն մտածողությունը:

Իսլամական հարթության վրա միջդավանական մրցակցության, իրար հանդեպ հակակշիռ գործողությունների հարաբերությամբ կարելի է մեկնաբանել նման երևույթների տարածումը: Հայտնապես՝ ոչ միայն Լիբանանի, այլ ընդհանրապես տարածաշրջանում իսլամ դավանանքները իրար հակադրելու աշխարհաքաղաքական ծրագրերի առկայության լույսի տակ:

Այս հանգամանքն է առավելաբար, որ մտածելու տեղիք է տալիս, որ նման հրահրումները, բախումները, հարձակման գործողությունները կարող են իրենց շարունակությունը ունենալ: Միևնույն ժամանակ կա հստակ իրականություն, որ դրանք բոլորը կշարունակեն մնալ սահմանափակ բախումների օղակներում: Փաստը այն է, որ մեծ կողմերը կմերժեն ներքաշվել նման գրգռությունների ծրագրերի մեջ և կշարունակեն պահել զսպվածություն: Իհարկե, սա կարող է զուտ ներլիբանանյան որոշումներով չբացատրվել: Լիբանանը ոչ միայն քաղաքական հետախուզության բաց հրապարակ է, այլ նաև զինվորական, ավելի ճիշտ՝ զինյալ խմբավորումների:

Այս թոհուբոհում կարող է տարօրինակ չթվալ, քաղաքական բանակցությունների հանկարծակի վերսկսման կանաչ լույսերի վառվելը. այնպես ինչպես կոճակների հանկարծակի սեղմումով արագ համախոհություն գոյացավ նորանշանակ վարչապետի անձի շուրջ: Նույնքան վճռակամությամբ, սակայն անորոշության մատնվեց նոր կառավարության կազմության հարցը, կանաչ-կարմիր լույսերի (ան)տրամաբանությամբ:

Լիբանանյան քաղաքական կյանքի հեռակառավարման այս գործընթացը ինքնին լուրջ հարված է այս երկրի ինքնիշխանությանը և ինքնուրույն ղեկավարմանը: Այստեղ, ինչպես տարբեր հանգրվանների, մեծ բացական համալիբանանյան կամքն է երկիրը փակուղիներից դուրս բերելու: Հատվածայնությունը, դավանական մոտեցումների գերակայությունը պարզապես գործիքներ են հեռակառավարման համակարգի գործունեության անարգել ծավալման համար:

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում