Ֆրանսիայի սպառողների դաշնային գործակալությունը հավակնություններ է ներկայացրել Facebook, Twitter և Google+ ընկերություններին այն կապակցությամբ, որ դրանց օգտագործման կանոնները և գաղտնիության քաղաքականությունը չեն համապատասխանում Ֆրանսիայի օրենքներին, հաղորդում է Le Parisien-ը:
Հայտարարության մեջ սպառողների գործակալությունը նշել է, որ եթե 21 օրվա ընթացքում պատասխան չլինի, իրենք կդիմեն դատարան:
Գործակալության կարծիքով` սոցիալական ցանցերի օգտատիրական համաձայնագրերը պարզ չեն և պատկերացում չեն տալիս իրենց տրամադրած ծառայությունների մասին:









































