«Եվրո-2016»-ի խմբային փուլից հետո Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան շնորհակալություն է հայտնել քննադատներին, ովքեր Խորվաթիայի դեմ հանդիպումից հետո իրենց դժգոհությունն են հայտնել դարպասապահի գործողություններից:
«Պարտվում է միայն նա, ով կորցնում է հույսը: Շնորհակալ եմ քննադատներին: Դուք մոտիվացնում ենք, և ես շարունակում եմ պայքարը»,- Marca-ն մեջբերում է Դե Խեայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին 1:2 հաշվով պարտություն է կրել Խորվաթիայի հավաքականի դեմ խաղից:








































