Saturday, 27 06 2026
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում

Գործարկվել է բարեկարգված բակային տարածքների տեղեկատվական համակարգը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչություններին ու վարչական շրջանների համապատասխան բաժիններին է ներկայացվել «Բարեկարգված բակային տարածքների տեղեկատվական համակարգը»: Էլեկտրոնային համակարգը կազմվել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Այն հնարավորություն է ընձեռում գույքագրել և հաշվառել մայրաքաղաքի բարեկարգված բակերը, դրանցում առկա գույքը և համակարգի միջոցով մշտական հսկողության իրականացնել:

Բազայում ներառվելու են մայրաքաղաքի նախկինում նորոգված բոլոր բակերը՝ կից հասցեներով, առկա մանկական խաղերը՝ այդ թվում տվյալ պահի դրությամբ նորոգման անհրաժեշտություն ունեցողները, ֆուտբոլի խաղադաշտերը, տաղավարները, նստարաններն ու աղբամանները, լուսավորության համակարգը: Յուրաքանչյուր բակի և գույքի վերաբերյալ տեղադրվելու են առանձին լուսանկարներ: Համակարգում առանձին նշվելու է նաև, թե որ կառույցը կամ կազմակերպությունն է պատասխանատու բակի բարեկարգ վիճակի պահպանման համար: Ներբեռնված բոլոր տվյալները պարբերաբար թարմացվելու են:

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը կարևորելով միասնական ծրագրի ներդրումը նշել է, որ ինչպես 2013թ. տարեվերջից գործարկված հարակից տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական, այնպես էլ բարեկարգված բակային տարածքների տեղեկատվական համակարգն աշխատանքը դարձնում է մի քանի անգամ ավելի արդյունավետ ու առավել կազմակերպված:

«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիների ընթացքում բակերի բարեկարգման խոշորածավալ ծրագիր է իրականացնում, և ամեն տարի բազմաթիվ բակեր նորոգված ու կահավորված հանձնվում են բնակիչներին: Պարբերաբար գույքագրվում են նաև դեռևս չնորոգված բակային տարածքներն ու նաև այն բակերը, որտեղ նորոգման անհրաժեշտություն է լինում: Այդ առումով համակարգի ներդրմամբ միանգամից մի քանի կարևոր խնդիր է լուծվում: Էլեկտրոնային համակարգում վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքը գնահատվելու է և ներառվելու է վարչական շրջանների աշխատանքների գնահատման ու վերլուծության ամենամսյա և տարեկան արդյունքներում»,-նշել է Արայիկ Քոթանջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում