Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան դժգոհ է, որ «Բորուսիա»-ն ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի հարցում զիջումների չի գնում։
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ վերջին բանակցությունների ժամանակ զայրացած Ռայոլան նետել է աթոռը։
Մխիթարյանը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել, իսկ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․ ամռանը։ Գերմանական ակումբը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 19 մլն ֆունտ առաջարկը։
«Յունայթեդ»-ը երեկ երկրորդ առաջարկն է արել՝ 34 մլն եվրո։ Դորտմունդյան ակումբը պահանջում է 40 մլն եվրո։









































