ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն անհատույց օգնության կարգով տրամադրել Ճանապարհային ոստիկանության աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
ՀՀ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվեկշռից ԼՂՀ Ոստիկանությանը կփոխանցվի 11 մլն 834 հազար դրամի չափով օգնություն։ «Մասնավորապես, կտրամադրվեն ալկոհոլի քանակը ստուգելու սարքավորումներ և 30 նեթբուք»,- ասաց Եղիազարյանը։









































