Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն ու Ադրբեջանը պատրաստ են սկսել ավիացիոն ընդհանուր գոտու մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունները:
ԵՄ-ն Ադրբեջանի կառավարությանը նոր համաձայնագրի նախագիծը ներկայացրել էր դեռևս 2015 թվականի մայիսին՝ Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ:
Մալենա Մարդն ընդգծել է. «Այդ համաձայնագիրը մրցակցության բարձրացման պլանում ու ավիացիոն սեկտորում շատ բան կտա ԵՄ-ին ու Ադրբեջանին: Ոչ վաղ անցյալում Ադրբեջանը բաց երկնքի մասին համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ և անհամբերությամբ է սպասում ավիահամաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին»:








































