Բարբադոսյան երգչուհի Ռիհանան առաջին անգամ բեմի վրա լաց է եղել, գրում է Іvona-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ռիհանայի ANTI համերգային շրջագայության շրջանակներում Դուբլինում տեղի ունեցած ելույթի ժամանակ: Այդպիսի զգացմունքայնության պատճառը անհայտ է, սակայն որոշ լրագրողներ ենթադրում են, որ Ռիհանան լաց է եղել այն բանի համար, որ բազմահազարանոց լսարանը միաձայն երգել է նրա հիթը:






































