Մերձավոր Արևելքից «առեղծվածային» գնորդը 2.1 մլրդ դոլար է առաջարկել Empire State Building հանրահայտ երկնաքերի համար: Այս մասին հայտնում է The New York Daily News-ը: Ինչպես հիշեցնում է թերթն, ավելի վաղ Cammeby’s International Group ընկերությունն այն 2 մլրդ դոլարով գնելու պատրաստակամություն էր հայտնել:
Երկու հայտերը ստացվել են Empire State Building-ը բորսային շուկա դուրս բերելու վերաբերյալ շարունակվող բանակցությունների ֆոնին: Գնման առաջարկները ստացվել են ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովում:
Երկնաքերի սեփականատեր Փիթեր Մալկինի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից: Սակայն Malkin Holdings-ի ղեկավարն ու նրա որդին հայտարարել են, որ ուսումնասիրում են ստացված հայտերը:
2011 թվականին Empire State Building-ը նշել է 80 ամյակը:







































