Տնտեսության և ֆինանսների հարցերով ԵՄ խորհուրդը հաստատել է 100 հազար եվրոյից պակաս ներդրումների անձեռնմխելիությունը՝ հաստատությունների վերակառուցման կամ լուծարման դեպքում: Այս մասին հայտնել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Միշել Բարնիեն՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Բանկերի վերակառուցման և սնանկության միասնական համակարգի ստեղծման եվրոպական դիրեկտիվի համաձայնեցումը կավարտվի Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի հետ բանակցություններում մինչև տարեվերջ: Այս մասին գիշերային արտակարգ հանդիպման արդյունքներով հայտարարել ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի ֆինանսների նախարար Մայքլ Նունանը, որի միջնորդությամբ էլ ԵՄ 27 երկրների նախարարները կարողացան երկրորդ փորձից հասնել համակարգի հիմնական դրույթների վերաբերյալ փոխզիջման:
Նա ընդգծել է՝ կարելի է ակնկալել, որ դիրեկտիվն ուժի մեջ կմտնի 2018 թվականին:










































