ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման կասեցրել է այսօր կատարելիք այցը Մոզամբիկ՝ այն բանից հետո, երբ այցելել է հիվանդանոցում գտնվող պետության նախկին ղեկավար Նելսոն Մանդելային՝ փոխանցում է France Presse գործակալությունը:
Մանդելան հոսպիտալացվել էր հունիսի սկզբին՝ կապված թոքային ինֆեկցիայի կրկնման հետ: Հինգշաբթի հարավաֆրիկյան կառավարությունը հայտարարել է, որ նրա վիճակը մնում է կրիտիկական: Մանդելայի մտերիմները հայտնել են, որ նա միացված է արհեստական շնչառության սարքին:
Ապարտեիդի ռեժիմի դեմ պայքարի հայտնի մարտիկը բանտարկության 27 տարիների ընթացքում հիվանդացել է տուբերկուլյոզով: 1994 թվականի մայիսին նա դարձել է ՀԱՀ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը և ղեկավարել պետությունը մինչև 1999 թվականի հունիս: 1993-ին նրան շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:








































