Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

Այդ շախմատաձև սպիտակ ճեղքը

Ղարաբաղի պետական դրոշը նույն ՀՀ պետական դրոշն է, աջ ծայրից՝ շախմատաձև սպիտակ ճեղքով, որը երկակի նշանակություն և իմաստ է ձեռք բերում՝ մի կողմից  ընդգծում է Մայր Հայաստանից կտրված լինելու հանգամանքը, մյուս կողմից՝ ԼՂՀ անկախությունը: ԼՂՀ անկախությունն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվել է Ղարաբաղի վերջին 25 տարիների քաղաքական պատմությունը: Սակայն նոր ժամանակները նոր հարցադրումներ են առաջ բերում՝ արդյո՞ք Ստեփանակերտը և Երևանը ձգտում են, որ այդ շախմատաձև սպիտակ ճեղքը նվազիանհետանա՝ միաձուլվելով ՀՀ պետական դրոշին, թե՞ ձգտում են, որ այդ ճեղքն ավելի խորանա: Քառօրյա պատերազմից հետո այդ շախմատաձև սպիտակ ճեղքը դադարում է պարզապես խորհրդանշական լինելուց և վերածվում է մեծ հարցականի՝ կախված Հայաստանի ու Ղարաբաղի նույն քաղաքական երկնակամարում:

Իսկ Լեռնային Ղարաբաղը պատրաս՞տ է փոխզիջումների գնալ Մինսկի գագաթաժողովում: Եթե այո, ապա ինչպիսի՞ փոխզիջումների:

Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը, Ղարաբաղի անկախացումն արդեն իսկ փոխզիջում է, քանի որ Ղարաբաղի ամեն բնակիչ Ղարաբաղը տեսել և տեսնում է միայն Հայաստանի կազմում: Այսինքն՝ Հայաստանին վերամիավորելուց հրաժարվելու մեր պահանջն ինքնին փոխզիջում է:

Սա հատված է 1993թ. հոկտեմբերին Ստեփանակերտում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի հետ մեր հարցազրույցից  («Հայք», 27 հոկտեմբերի, 1993թ.): Անցել է 23 տարի: Թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում այժմ քչերն են խոսում Ղարաբաղի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու անհրաժեշտության կամ հեռանկարի մասին:

2010 թ. հոկտեմբերին դարձյալ Ստեփանակետում ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն այնքան խոսեց Ղարաբաղի անկախության մասին, որ ստիպված եղա հարցնել՝ արդյո՞ք Ղարաբաղի քաղաքական իշխանությունը հրաժարվել է Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափարից: Աշոտ Ղուլյանն իմ հարցից հանկարծակիի եկավ, ապա հիշեց ղարաբաղյան Շարժումը, 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը և Ղարաբաղի անկախացումը պատճառաբանեց միջազգային կառույցներում հայկական պատվիրակության՝ երկու ձայն ունենալու առավելությամբ: Թեպետ նաև ավելացրեց, որ եթե իրավիճակը թելադրի, ապա կվերադառնան Հայաստանի հետ վերամիավորվելուն:

Այս տարվա սեպտեմբերի 2-ին Ղարաբաղում մեծ շուքով կնշեն նաև ԼՂՀ անկախության հանրաքվեի 25-րդ տարեդարձը: Եվ Հայաստանի հետ վերամիավորվելու մասին կմոռանան գրեթե բոլորը: Ավելի ճիշտ՝ կմոռանա իշխանությունը Հայաստանում և Ղարաբաղում: Պետական քարոզչությունն ամեն ինչ կանի, որ այդ մասին բոլորը մոռանան ընդմիշտ:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ղարաբաղում կայացած Անկախության հանրաքվեի քաղաքական նպատակը մեկն էր՝ միջազգային հանրությանն ապացուցել, որ Ղարաբաղի բնակչությունը միջազգային նորմերին համապատասխան ինքնորոշվել է սեփական տարածքում: Հայաստանի հետ վերամիավորումից հրաժարվելը, ըստ Ստեփանակերտի և Երևանի, ավելի դյուրին կդարձներ Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը: Անցել է 25 տարի, սակայն ԼՂՀ անկախությունը չի ճանաչել ՄԱԿ անդամ և ոչ մի պետություն: Այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունը: Այս 25 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն իրավաբանորեն հեռացել է Հայաստանից, սակայն փաստացի շարունակում է մնալ ՀՀ մասը՝ ընդհանուր բանակով, դրամական միավորով, ՀՀ անձնագրերով: Պարզապես ՀՀ պետական դրոշի վրա շախմատաձև սպիտակ ճեղք է առաջացել, որն էլ դարձել է ԼՂՀ պետական դրոշը: Իհարկե, այս տարիների ընթացքում Ղարաբաղը ստեղծեց նաև ներկայացուցչական մի շարք մարմիններ, իրականացրեց պետական շինարարություն, սակայն Ղարաբաղի անկախությանը դա ոչինչ չավելացրեց, բացի այն, որ ԼՂՀ քաղաքական իշխանությունը սկսեց զգալ իշխանության իրական բույրն ու համը: Սա, թերևս, երկրորդ պատճառն է, որ Ստեփանակերտը այլևս չի խոսում Հայաստանի հետ վերամիավորվելու մասին:

Հայաստանում և Ղարաբաղում նրանք, ովքեր ընդգծում են ԼՂՀ-ն որպես անկախ պետություն ընդունելու և ճանաչելու անհրաժեշտությունը, անտեսում են մի քանի կարևոր հանգամանքներ.

  1. միջազգային հանրությունը հազիվ թե ընդունի երկու հայկական պետության գոյությունը. այստեղ մենք դաշնակիցներ չունենք:
  1. Եթե անգամ միջազգային հանրությունը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա այն պետք է ճանաչի ԼՂԻՄ սահմաններում, առանց ազատագրված յոթ շրջանների, որոնք էլ պարտադրվելու են վերադարձնել Ադրբեջանին:
  1. Ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղի հիմնախնդիրը կտրուկ տրանսֆորմացիայի է ենթարկվել, և եթե առաջ ազատագրված յոթ տարածքները հնարավոր էր դիտարկվել որպես «բուֆերային գոտի», ապա այժմ դրանք ոչ միայն անվտանգության գոտի են, այլև Ղարաբաղի փաստացի տարածքն են, որոնց վերադարձնելը նշանակում է բացել Բաքվի ռազմաքաղաքական ճանապարհը դեպի Ստեփանակերտ, ապա և՝ Երևան:
  1. Անկախացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության երկրորդ օրն իսկ Ռուսաստանը կուլ կտա այնպես, ինչպես կուլ տվեց Աբխազիան, Հր. Օսեթիան, Ղրիմը:
  1. Ղարաբաղի անկախացումն աննշան իսկ տարաձայնության դեպքում կմեծացնի «հայաստանցիներ-ղարաբաղցիներ» վտանգավոր հակադրությունը՝ հայ ժողովրդին բաժանելով երկու հատվածների:
  1. Հայաստանը եղել և մնում է Ղարաբաղի անվտանգության, ֆիզիկական գոյության, տնտեսական զարգացման միակ երաշխավորը: Ղարաբաղի անկախության դեպքում Հայաստանի Հանրապետությունը չի կարող Ղարաբաղի համար երաշխավորել այդ ամենը: Միջպետական հարաբերությունները պահանջում են որոշակի դիվանագիտական էթիկայի պահպանում, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի ճանաչում: Հակառակ դեպքում Հայաստանը կդիտվի որպես միջազգային իրավունքն անտեսող պետություն՝ դրանից բխող բոլոր վտանգահարույց հետևանքներով:

Ի՞նչ ճակատագիր ենք մենք ուզում Ղարաբաղի համար: Հանուն Ղարաբաղի անկախության դատապարտել նրան Ադրբեջանի մշտական կամ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի վտանգի՞: Ի վերջո, 23 տարի Հայաստանը բազմակողմ շրջափակման է ենթարկվել ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով:  18 տարի շարունակ Հայաստանում հանդուրժել են Ղարաբաղից եկած և այդպես էլ լեգիտիմություն ձեռք չբերած իշխանություններին միայն այն պատճառով, որ Ղարաբաղի և Հայաստանի միջև քաղաքական սեպը չխորանա: Հայաստանն անգամ իր ինքնիշխանությունն է զիջել օտար պետության՝ Ղարաբաղի անվտանգության ապահովման պատճառաբանությամբ:

Քաղաքական նպատակահարմարությունը կարող է տալ կարճատև, սակայն հեղհեղուկ արդյունքներ: Ղարաբաղի անվտանգության և զարգացման ուղին անցնում է Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհով: Դա ակնհայտ է այնպես, ինչպես ակնհայտ է Ղարաբաղի հայկականությունը:

Ղարաբաղի անկախության 25-ամյակի նախաշեմին Ղարաբաղի բնակչությունը պետք է որոշի՝ ուզու՞մ է իր պետական դրոշից ջնջել այդ շախմատաձև սպիտակ ճեղքը: Հակառակ դեպքում դա նրա փոխարեն կորոշեն Մոսկվայում, Բաքվում, այլուր: Կորոշեն բոլորը, բայց ոչ՝ Ղարաբաղի բնակչությունը:

Հայաստանի Հանրապետության պետական դրոշի վրա այդ շախմատաձև սպիտակ ճեղքը քաղաքական երկսայր սուր է դարձել, որի մի կողմն ուղղվում է Հայաստանի, մյուսը՝ Ղարաբաղի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում