Christie’s-ի աճուրդում երեկ 28,9 մլն դոլարով վաճառվել է Ժան-Միշել Բասկիայի «Անվերնագիր» (1982) նկարը: Այս մասին նշված է աճուրդի տան կայքում:
Ամերիկացի նկարչի աշխատանքը, որտեղ պատկերված են երկու կերպարներ, ձեռք է բերել անհայտ գնորդը՝ հեռախոսով:
Վերջին անգամ նկարը հանվել էր աճուրդի 2002 թ. ու վաճառվել էր 1,6 մլն դոլարով:
Այսօրվա դրությամբ Բասկիայի՝ բաց աճուրդում վաճառված ամենաթանկ ստեղծագործությունը «Մշուշապատ գլուխներ» աշխատանքն է (1982): 2013 թ. մայիսին այն Christie’s-ում վաճառվել էր 48,8 մլն դոլարով:








































