Tuesday, 16 06 2026
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ

Սեպտեմբերի 1-ին դպրոցի բակում կնոջը դանակահարած ամուսինը չազատազրկվեց

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սասուն Սաֆարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Սասուն Սաֆարյանին մեղավոր էր ճանաչել կնոջը դանակահարելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Սասուն Սաֆարյանը 2012 թվականի սեպտեմբերի 1-ին Տիգրան Մեծի փողոցի 24 շենքի մոտ, թիվ 53 դպրոցի հարևանությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ իր կրած դանակով դիտավորությամբ 6 անգամ հարվածել էր կնոջը՝ Սաթենիկին:

Այդ օրը նրանց դուստրը գնացել էր առաջին դասարան: Սկեսուրի և ամուսնու հետ վիճաբանած Սաթենիկը մեկ օր առաջ երկու որդիներին վերցրել ու հեռացել էր ամուսնու տնից՝ այնտեղ թողնելով յոթամյա դստերը:

Սասունը երեխաների ու կնոջ հեռացումը ցավագին էր տարել, նախորդ գիշեր խմել էր, իսկ սեպտեմբերմեկյան դպրոցի բակում կնոջը խնդրել էր, որ նա երեխաների հետ վերադառնա: Կինը հրաժարվել էր, Սասունը հանել էր դանակը ու հարվածներ հասցրել…

Վիրավորին անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց: Բարեբախտաբար, վնասվածքները մահացու չէին, Սաթենիկի կյանքը փրկվել էր, իսկ Սասունին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման այլընտրանքային միջոց էր ընտրվել գրավը:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Սասուն Սաֆարյանին ու վերջին հաշվով դատապարտել 2 տարի 10 ամիս 4 օր ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել տուժող Սաթենիկը: Նա խնդրել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը, ամուսնու նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն. «Ես եմ դրդապատճառ դարձել, որ Սասունը դիմի այդ քայլին: Իմ ագրեսիվ պահվածքի պատճառով միջադեպը տեղի ունեցավ: Հիվանդանոցից վերադարձել եմ ամուսնուս տուն, միասին ապրում ենք մեր երեխաների հետ: Նրան հանգիստ պայմաններ են պետք, իմ երեխաների ապրուստի միջոցը նա է ստեղծում: Մի թույլ տվեք, որ ընտանիքս քայքայվի…»:

Նույն խնդրանքով վերաքննիչ բողոք էր բերել նաև ամբաստանյալ Սասուն Սաֆարյանը. «Եթե ես նստեմ, երեք երեխաներս քաղցած կմնան: Ես և կինս եկել ենք մի հայտարարի, հանուն մեր երեխաների ներեք ինձ իմ արարքի համար, մի թողեք ընտանիքս քայքայվի»:

Վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի առնելով վերաքննիչ բողոքներում արտահայտված խնդրանքները, այն, որ Սաֆարյանի խնամքին են 8, 6 և 4 տարեկան երեք երեխաները, ընտանիքի միակ կերակրողը նա է, տուժողի՝ իր կնոջ հետ հաշտվել է, միասին են ապրում ու պահում երեխաներին, Սաֆարյանին ազատազրկելը կարող է ծանր հետևանքներ առաջացնել նրա ընտանիքի համար, որոշել է բավարարել վերաքննիչ բողոքները:

Սասուն Սաֆարյանը դատապարտվել է 2 տարի 10 ամիս 4 օր ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել 2 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում