Նելսոն անունով կոկորդիլոսը հարձակվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու էկզոտարիումի տնօրենի վրա և վնասել նրա ոտքն ու պատառոտել տաբատը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ Նելսոնին էկզոտարիումի տարածքից հանել են մաքուր օդի՝ հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Էկզոտարիումի տնօրեն Գուրամ Ցիկլաուրիի խոսքով՝ դեպքից հետո իրեն բժշկական օգնություն են ցուցաբերել: Ներկայում նա իրեն լավ է զգում:
Ցիկլաուրին ընդգծել է, որ չնայած հարձակմանը՝ նա նախկինի պես լավ է վերաբերվում էկզոտարիումի բնակիչներին ու սողուններին՝ ընդհանրապես:
Նելսոնը էկզոտարիումում է ապրում 8 տարի:









































