Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Պատահական չէ տպավորությունը, որ Ռուսաստանը ցանկանում է առաջատարի դիրքը գրավել. Շավարշ Քոչարյան

Վիեննայոմ ձեռք բերված պայմանավորվածություների կատարումը շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:  «Առանց դրա խոսել որևէ առաջընթացի,արդյունավետ բանակցությունների մասին, անհնարին է: Այդ տեսակետից այս հանդիպումը քննությունէ Ադրբեջանի համար՝ արդյոք նա Վիեննայում, չկարողանալով դիմակայել այդ երեք պետություններիներկայացուցիչների ճնշմանը կամ առաջարկություններին, համաձայնե՞ց, իսկ հիմա փորձելո՞ւ էտապալել, թե ոչ»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու առումով որոշակի առաջընթաց կա, իսկ առաջընթացը կայանում է նրանում, որ ԵԱՀԿ-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է: «Խոսքը գնում է երկու փաստաթղթի մասին: Առաջինը՝ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի թիմի կարողությունների ավելացմանն է վերաբերում, որը կարևոր է ընթացիկ մշտադիտարկում իրականացնելու համար, որովհետև այն թիմը, որը կա, փոքրաթիվ է, և նաև չունի բավարար սարքավորումներ: Երկրորդը վերաբերում է չափազանց կարևոր խնդրին, դա միջադեպերի հետաքննության մեխանիզմներն են, որովհետև առ այսօր արդարացի դժգոհություն կար և հենց հայկական կողմն էր անընդհատ հնչեցնում այդ դժգոհությունները, որ բոլոր հայտարարությունները լինում են անհասցե: Թվում է, թե ակնհայտ է՝ ով է դա արել, ինչպես ապրիլյան այդ ռազմական գործողությունների դեպքում, բայց հասցեագրված չեն»,-ասաց նա և նշեց, որ հետաքննությունների մեխանիզմի իմաստը հենց դրանում է կայանում, որ եթե տեղի է ունենում որևէ միջադեպ, ապա քննվում է և այդտեղ կարելի է արդեն մատնանշել՝ ով էր հրահրողը, սկսողը, իրականցնողը: «Ես ասեմ իմ անձնական գնահատականը: Համենայնդեպս, հետևելով իրենց պաշտոնական հայտարարություններին, իմ գնահատականով՝ Ադրբեջանն ամենևին հակված չէ այդ մեխանզիմների լիարժեք ներդրմանը և հենց հանդիպումը ցույց կտա, կփորձի՞ այդ կարևորագույն խնդիրը պայմանավորել հազար ու մի այլ հարցերով, որպեսզի տապալի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածոթյունները»,-նշեց Քոչարյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի առաջատար դիրք գրավելու հարցին՝ արտաքին գործերի նախարարի տեղակալն ասաց. «Դժվար է ասել:  Ամբողջ այս գործընթացում պարբերաբար համանախագահներից որևէ մեկը այդ ձեր ասած  առաջատար դիրքն է գրավել, այսինքն` ավելի նախաձեռնող է եղել: Ժամանակին դա եղել է Ֆրանսիան, ԱՄՆ-ը. Ռուսաստանը՝ Մեդվեդևի նախագահության օրոք եղել է շատ ակտիվ դիրքում: Ներկայում պատահական չէ այդ տպավորությունը, որ Ռուսաստանը, կարծես,  ցանկանում է այդ առաջատարի ձեր ասած դիրքը գրավել, սակայն, համենայնդեպս, մինչ այսօր այդպիսի քայլերը եղել են համաձայնեցված բոլոր երեքի միջև, և, եթե այդպիսի իրավիճակը չլինի լիարժեք համաձայնեցված, ապա դա որևէ ձևով չի նպաստի բուն բանակցային գործընթացի առաջընթացին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում