ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոն Ռասմուսենը հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնկրետ ժամկետների մասին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Նա նաև հավելել է, որ դաշինքին անդամակցելու համար պետությունը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Մասնավորապես, Ռասմուսենը հայտարարել է, որ Վրաստանի անդամակցությունը դաշինքին անհնար է մինչև երկրում «պաշտպանության ոլորտում առանցքային բարեփոխումներ» չիրականացվեն: Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանի նոր կառավարությունը կիսում է նախորդի մոտեցումներն ու ձգտումները:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցում հույս էր հայտնել, որ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին:






































