Tuesday, 28 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

Նալբանդյանը Հնդկաստանի նոր դեսպանի հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հունիսի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպան Սանգվանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Հնդկաստանի դեսպանը շեշտել է, որ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ և համագործակցության զարգացմամբ՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, և պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը և դեսպան Սանգվանը մտքեր փոխանակել են երկկողմ օրակարգային մի շարք հարցերի շուրջ, կարևորեցին բարձրաստիճան այցերի կազմակերպումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:

Նախարար Նալբանդյանը Հնդկաստանի դեսպանին ներկայացրել է ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում