Գրող Ջեյն Օսթինը 10 ֆունտանոց թղթադրամների վրա կփոխարինի Չարլզ Դարվինին: Այս մասին հայտարարել է Անգլիայի բանկի ղեկավար Մերվին Քինգը, հաղորդում է BBC News-ը:
Քինգի խոսքերով՝ Անգլիայի բանկում 2 տարի քննարկում էին, թե հայտնի մարդկանցից ում պատկերը տեղադրեն նոր 10 ֆունտսթեռլինգանոց թղթադրամների վրա, ու եկել են այն եզրակացության, որ առավել հավանականը Օսթինի թեկնածությունն է:
Նա նշել է, որ վերջնական որոշումը կկայացնի Անգլիայի բանկի նոր ղեկավար Մարկ Քարնին, ով հուլիսի 1-ին կստանձնի իր նոր պաշտոնը:
Ջեյն Օսթինը Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի ամենահայտնի գրողներից է: Նրա գրչին են պատկանում «Հպարտություն և նախապաշարմունք», «Բանականություն ու զգացմունք», «Սեր ու զգայունություն» վեպերը:










































