Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը, ով մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, կարող է եվրոպական այլ գրանդ ակումբ տեղափոխվել: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:
Նշվում է, որ «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է ակումբի ղեկավարությանը դիմել հրաժարվել Սուարեսի տրանսֆերի ձեռքբերման մտքից:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ 26-ամյա հարձակվողն արդեն անձնական պայմանագիր է կնքել «Արքայական ակումբ»-ի հետ:
Հավելենք, որ ուրուգվայցի հարձակվողի՝ իր ներկայիս ակումբի հետ ստորագրած պայմանագիրը գործում է մինչև 2016թ., իսկ հրաժարագինը կազմում է 40 մլն ֆունտ:
2012/13թթ մրցաշրջանում Սուարեսը «Լիվերպուլ»-ում անցկացրած 40 խաղերում 27 գոլ է խփել:






































