Monday, 13 05 2024
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել

Հուսով ենք, որ Ռուսաստանից դրական ազդանշան կստացվի մեր նախագահի ու վարչապետի նամակներին. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվեն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները:

«Ռուսական ինքնաթիռը միտումնավոր չեն կործանել: Ի սկզբանե մեր նախագահը հայտարարել է, որ մենք չենք իմացել, թե ում է պատկանել ինքնաթիռը: Ո՛չ Թուրքիան կարող է հրաժարվել Ռուսաստանից, ո՛չ էլ Ռուսաստանը՝ Թուրքիայից:

Կարգավորման համար շատ կարևոր է, որ հարևան երկու երկրներն ունեն բավական խորը հարաբերություններ: Հուսով եմ, որ մեր նախագահի ու մեր վարչապետի նամակներ ուղարկելը կարևոր քայլ է կարգավորման այս գործընթացում: Հուսով եմ, որ Ռուսաստանից կստացվեն դրական ազդանշաններ այդ կապակցությամբ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ընդգծվել է, որ դա նմանատիպ առաջին դեպքն է 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական մարտական ինքնաթիռ խոցելուց հետո:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Դրանից առաջ էլ պաշտոնանկ է արվել նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

Նրա տեղում նշանակվել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Լազիպ Դիրիյոզը, որը համարվում է Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետ և եղել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդականը:

2010 թվականին Դիրիյոզը դարձել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական ու պլանավորման քաղաքականության հարցերով տեղակալ՝ դառնալով այդ պաշտոնում նշանակված առաջին թուրքը:

Դիրիյոզը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնին հրաժեշտ էր տվել 2013 թվականին և նույն թվականին նշանակվել էր Բրազիլիայում Թուրքիայի դեսպան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում