Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

«Հայոց ցեղասպանություն. Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը միայն սկիզբն է». Le Monde

Le Monde-ի հունիսի 8-ի համարում լույս է տեսել պատմաբան Սթեֆան Իհրիկի հոդվածը՝ «Հայոց ցեղասպանություն. Բունդեսթագի քվեարկած բանաձևը միայն սկիզբն է» վերտառությամբ:

Երուսաղեմի Վան Լիր հիմնարկից Սթեֆան Իհրիկն անդրադառնալով Բունդեսթագի կողմից հայկական բանաձևի ընդունմանը՝ գրում է, թե այս քվեարկությունը վեճերի և քննադատությունների դուռ պիտի բացի՝ խորհրդարանների իրավարարի կամ պատմաբանի դեր ստանձնած նյութով և բանաձևի կարևոր հետևանքով՝ ավելացնելով, թե նման պարագաներում խորհրդարանների դերի խնդիրը կդառնա լոկ ձևական, քանի որ Հայոց ցեղասպանությունը սովորական պատմական նյութ չէ, այլ բազմաթիվ առումներով յուրահատուկ թղթածրար:

Նրա խոսքով՝ մեկ դար թուրքական կառավարությունները հաճախ ծայր աստիճան հարձակողական ձևով քաջալերեցին ուրացումը: Եվ երկարամյա այդ արշավը ենթադրում էր հակահայ հարատև քարոզչություն, հետազոտությունների նկատմամբ ճնշում, ինչպես Հայոց ցեղասպանության նյութը արծարծող գիտնականների վրա դեսպանների մակարդակով գործված ճնշումներն էին:

Պատմաբան հոդվածագրի կարծիքով՝ Բունդեսթագի այս քվեարկությունը նախ և առաջ զորակցության ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության հարցը արծարծելու համար հարձակման են ենթարկվել թե Թուրքիայում, թե դրանից դուրս: Իհրիկը գրում է, թե Առաջին աշխարհամարտի ընթացքում գերմանական դիվանագիտական բոլոր տեղեկագրությունները՝ հրատարակված կամ անտիպ, անհերքելի փաստեր են այն մասին, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր. «Հետևաբար չենք կարող ասել, թե գերմանական խորհրդարանը շատ հեռու գնաց՝ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության մեջ պաշտոնավարող իր դիվանագետների տեղեկագրությունները հաստատելով։ Նույնիսկ ամոթալի է, որ դրա համար հարկ եղավ սպասել հարյուր տարի»:

Այնուհետև հոդվածագիրը գրում է, թե այդ իրադարձություններում Գերմանիան առնվազն երկու պատճառով կարևոր դեր է խաղացել. Նախ՝ որովհետև Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակիցն էր, ապա նաև, որ ի սկիզբանե տեղյակ էր ցեղասպանության մասին. Առաջին աշխարհամարտից հետո այդ երկրում երկար տարիներ վիճարկումներ տեղի ունեցան այդ նյութի շուրջ, շատ ավելի, քան պաշտոնապես ցույց է տրված որպես իրողություն: Շատ պատմաբաններ են արծարծել Գերմանիայի պատասխանատվության հարցը:

«Քիչ հավանական է թվում, որ մի օր հայտնաբերենք այն փաստը, որ Գերմանիան ուղղակի դրդել է ցեղասպանությունը և կամ գործուն մեղսակից է եղել, բայց դա չի նշանակում, որ հարցը փակված է։ Գերմանիան ի սկիզբանե քաջ գիտակցում էր, թե ինչ կլինի, և նախընտրեց ազատ ասպարեզ տալ Երիտթուրքերի կուսակցությանը»,- գրում է Իհրիկը:

Մեջբերելով Գերմանիայի այն ժամանակվա վարչապետ Պեթման Հոլվեկի՝ «Մեր միակ նպատակը մինչև պատերազմի ավարտը Թուրքիան մեր կողքին պահպանելն է, հայերը բնաջնջվեն, թե ոչ» հայտարարությունը՝ Իհրիկն ասում է, թե դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը նաև Գերմանիայի հարցն է: Եվ այդ առումով կարևոր էր Բունդեսթագի քվեարկությունը, որովհետև դրանով վերջ դրվեց տարիներ ի վեր Գերմանիան տակնուվրա անող այս բանավեճին:

1919-ից Հայոց ցեղասպանության նյութը դարձել է Գերմանիայի առաջնակարգ հարցը, որին հետել է եռամյա բանավեճը: Հոդվածագրի կարծիքով՝ այդ բանավեճն է, որ թույլ կտա հասկանալ Հայոց ցեղասպանության, Գերմանիայի պատմության և Շոահի միջև գտնվող կապը:
«1919-23-ին Գերմանիայում հսկայածավալ խորհրդակցություն տեղի ունեցավ ցեղասպանության հարցի շուրջ, այլ խոսքով՝ Հիտլերի իշխանության գլուխ գալուց առնվազն տասը տարի առաջ։ Դա վերաբերում էր այն ամենին, ինչն այսօր անվանում ենք «ցեղասպանություն»։ Այդ ժամանակ գերմանացիները խոսում էին «մի ազգի սպանության», «Հայոց բնաջնջման» կամ «հայ ժողովրդի վերացման» մասին, և գիտակցում էին, որ այդ ոճիրը նպատակային էր և կազմակերպված։

«Ցեղասպանություն» եզրի բացակայությունը չխանգարեց, որ վեճի մասնակիցները ըմբռնեն պատահածի տարողությունը։ Եվ իրապե՛ս, ցեղասպանության մասին էր, որ Գերմանիան վիճարկում էր՝ իշխանությունը Հիտլերի ձեռքն անցնելուց դեռ տասը տարի առաջ։ Այդ ժամանակ արդեն շատերը կապ էին տեսնում Հայոց ճակատագրի և այն վտանգների միջև, որոնք սպառնում էին գերմանացի հրեաներին (առանց պատկերացնելու, որ ողջ Եվրոպայի հրեաները այդ վտանգին պիտի ենթարկվեին)։ Ավելի ուշ Արևելյան Եվրոպայում հրեաները պիտի հայտնաբերեին ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի կողմից Հայոց ցեղասպանության մասին գրված «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը և հայոց ճակատագրի մեջ պիտի փորձեին կարդալ իրենց ուրույն ճակատագիրը»,- գրում է Իհրիկը:

Ըստ հոդվածագրի՝ եթե նույնիսկ հստակ և ուղղակի կապեր չկան Հայոց ցեղասպանության և Շոահի միջև, այդուամենայնիվ՝ ակնհայտ է, որ երկու ջարդերը այնքան էլ տարանջատված չեն միմյանցից՝ ժամանակի և տարածության առումով: «Արդարև, Գերմանիան հանդիսացավ երկուսը միմյանց կապող տարածք»,- գրում է պատմաբանը:

Այնուհետև Իհրիկը հարցադրումներ է կատարում. «Ինչպե՞ս մի ընկերություն, որ ցեղասպանության մասին այդքան խորը գիտելիքներ ուներ, կարողացավ քառորդ դար հետո գործել մեկ ուրիշ և ա՛յդ տարողությամբ։ Ի՞նչ է դա նշանակում, և ցեղասպանությունների նորօրյա ճանաչումը ի՞նչ է մեզ սովորեցնում գերմանական, եվրոպական և համաշխարհային պատմության մասին։ Ե՞րբ և ինչպե՞ս պիտի ներմուծենք Հայոց ցեղասպանությունը արյունահեղ Ի դարի պատմությունների և պատումների մեջ»։

Իհրիկն այս առումով Բունդեսթագի քվեարկությունը համարում է ոչ թե վերջակետ, այլ սկիզբ. «Գերմանիան ինչպե՞ս պիտի պատրաստի իր ուսուցիչներին և ընդհանրապես իր հասարակությանը՝ այս հարցը արծարծելու համար, մինչ կան այնքա՛ն մարդիկ, որոնք տարբեր համոզումի տեր են և ունեն կանխակալ գաղափարներ, և երբ դա պարզապես պատմության այդ էջի մասին անգիտակ լինելու կամ անտեսելու հետևանքով չէ»։

Պատմաբանի կարծիքով՝ կարևոր է Գերմանիայի ունեցած դերի մասին է՛լ ավելի խոսելը. նա կարծում է, թե այդ նյութին նվիրված շատ քիչ թվով գրքեր կան, եթե չասենք՝ չկան: Նաև Գերմանիայում այդ նյութի շուրջ հանրային լայն վեճեր տեղի չեն ունենում, և շատ քչերն են ծանոթ Առաջին աշխարհամարտից առաջ և դրա ընթացքում Օսմանյան կայսրության գործերում Գերմանիայի ներգրավմանը:

Իհրիկը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է հաղթանակ, բայց ո՛չ գերմանական և ո՛չ համաշխարհային հասարակությունը դա չպետք է դիտարկի որպես հաճոյակատարություն: Հարցը պետք է ցնցի, խանգարի և առաջնորդի ավելի շատ վիճարկումների և հետազոտության:

«Այս քվեարկությունը Գերմանիայի համար պետք է հանդիսանա Հայոց ցեղասպանության, ինչպես նաև զանգվածային բռնությունների և վայրագությունների՝ Ի դարի պատմության համար ունեցած նշանակության շուրջ վիճարկումի սկիզբ»,- եզրակացնում է Իհրիկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում