Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Կայքերը, որոնք զբաղվում են գրագողությամբ, պետք է պատժվեն

Հայաստանում ամեն օր ծնվում և ամեն օր էլ մահանում են լրատվական կայքեր, որոնք, չունենալով սեփական գրասենյակ և լրագրողներ, գողանում, յուրացնում են բարեխիղճ աշխատանք կատարած մյուս լրատվամիջոցների նյութերը: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ գրագողությունը կանխող՝ 15 լրատվական կայքերի ընդունած համապատասխան հայտարարությունը միտում ունի սահմանափակելու «խուլիգան», «ավազակ» կայքերի աշխատանքը:

Թագուհի Թովմասյանը նորմալ համարեց, որ որոշ ինտերնետ-կայքեր իրենց հայտարարությանը չեն միացել և մշակել են նյութեր արտատպել-չարտատպել թույլատրող սեփական նորմերը: «Գրագողությունը բերում է տվյալ կայքի ընթերցողների թվի նվազման, հետևաբար նաև՝ ֆինանսական միջոցների կրճատման: Այնպես որ՝ գրագողությունն ուղղակի անթույլատրելի է: Միաժամանակ այս նախաձեռնությունը գնալով ավելի մեծ թափ է հավաքում, և մոտակա օրերին կհրապարակենք մեզ միացած էլեկտրոնային լրատվամիջոցների ամբողջական ցանկը»,- ասաց նա:

Քննարկման մյուս բանախոս, Shamshyan.com կայքի ներկայացուցիչ Գևորգ Էմին-Տերյանն իր հեթին հավելեց, որ որոշ լրատվամիջոցներ, առանց պատշաճ հղումների նյութեր տեղադրելով, խախտում են լրագրողական էթիկայի նորմերը և դրանով իսկ կարծես ապրում են բարեխիղճ լրագրողական աշխատանք կատարողների հաշվին:

Իսկ haynews.am-ի խմբագիր Անուշ Խեչոյանն էլ նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի լրատվամիջոցները կարողանան համագործակցել «իրար մեջ»՝ լրագրողական համայնքի ներսում՝ թույլ չտալով, որ հակասությունները կողմերին հասցնեն դատարան: «Պետք է հարգենք մեկս մյուսի աշխատանքը և միայն բարոյական նորմերի սպառումից հետո դիմենք իրավապահ մարմիններին»,- ասաց նա:

«Բլոգնյուզի» գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ՝ հավելելով, որ իրենք կողմ են այս նախաձեռնությանը, հայտարարեց. «Ես զրույցներ եմ ունեցել տարբեր լրատվամիջոցների խմբագիրների հետ, և նրանք, ովքեր չեն միացել վերոնշյալ հայտարարությանը, իրենց այդ վարմունքը բացատրում են հետևյալով. նրանք մտավախություն են հայտնում, որ նման հայտարարություն նախաձեռնողներն իրենք են շատ անգամ խախտում օրենքը՝ միաժամանակ ցանկանալով Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ»:

Քննարկմանը ներկա, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր հերթին ընդգծեց, որ իրենց կենտրոնը միշտ կողմ է եղել լրագրողական էթիկայի նորմերի պահպանմանը և պատրաստ է աջակցել դրանց կայացմանը: «Կայքերը, որոնք զբաղվում են գրագողությամբ, պետք է պատժվեն: Անհրաժեշտ է, որ դաշտում գործող օրենքները խստացվեն, և լրագրողական համայնքը պայքարի նման արատավոր երևույթի դեմ: Ամենաարդյունավետը գրագողության պարագայում դրամական տույժի ենթարկելն է»,- ասաց նա:

«Միաժամանակ, ունենք փաստեր, երբ տվյալ լրատվամիջոցը չգիտի, որ այս կամ այն լուրն առանց հղումի արտատպելով՝ օրենք է խախտում: Եվ միայն մեզ հետ զրույցից հետո է տվյալ լրատվամիջոցի ներկայացուցիչը հասկանում, որ իրենց արածն անթույլատրելի է»,- ասաց Մելիքյանը:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը՝ էլեկտրոնային 15 լրատվամիջոցների խմբագիրները հայտարարություն են տարածել՝ սահմանելով միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում