ԱՄՆ Տեխաս նահանգում 21-ամյա ոստիկան Քեյթ Մուրը բախվել է մի իրավիճակի հետ, որին նրան չէին կարող նախապատրաստել ուսման ժամանակ: Նա տուգանք է գրել արագությունը գերազանցած վարորդին, երբ հանկարծ ավտոմեքենայի հետևի նստատեղից կապիկը դուրս է թռել և կծել նրա ձեռքը, հաղորդում է Huffington Post-ը:
Տեղի ունեցածը տեսագրել է փոքր օբյեկտիվը, որն ամրացված է եղել ոստիկանի ակնոցին:
Մուրը երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ կծելուց հետո: Բարեբախտաբար, նա լրջորեն չի տուժել և որոշ ժամանակ անց ինքն է ժպիտով պատմել այդ պատահարի մասին:
Պարզվել է, որ ոստիկանի վրա հարձակված կապիկը եղել է պրոֆեսիոնալ դերասան: Վարժեցված կենդանին տոնավաճառների այցելուների հետ նկարվել է գումարի դիմաց:










































