MacBook Air նոր նոթբուքերի առաջին սեփականատերերը սկսել են գանգատվել դժվարություններից, որոնք կապված են Wi-Fi-ով համացանցին միանալու հետ: Խնդիրների պատճառը պարզելու համար Apple-ը խորհուրդ է տալիս դրանք ուղարկել Կուպերտինոյի իրենց կենտրոնակայան: Այս մասին հայտնում է 9to5mac բլոգը՝ հղում անելով իր ձեռքի տակ հայտնված ներքին փաստաթղթին:
Խոսքն այս տարվա արտադրության 11 և 13 դյույմանոց մոդելների մասին է: Բլոգի փոխանցմամբ՝ որոշ հաճախորդների նոթբուքերն արդեն փոխվել են: Ոմանց էլ տրվել է USB-ադապտեր Ethernet, որպեսզի նրանք կարողանան համացանցին միանալ առանց Wi-Fi-ի:
Նոր սերդի MacBook Air-ը ներկայացվել է հունիսի 11-ին՝ WWDC համաժողովի ժամանակ: Դրանք աշխատում են 4-րդ սերնդի էներգաէֆեկտիվ Intel Core i5 պրոցեսորներով:








































