«Փյունիկ»-ի ավագ Դավիդ Մանոյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքը:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում թիմը հյուրընկալվելու է Մակեդոնիայի գավաթակիր «Տետեքսին»:
«Թիմին դեռ ծանոթ չենք, բայց, ամեն դեպքում, պետք է լավ պատրաստվել այս խաղերին ու հաղթանակներով սկսել մրցաշարը:
Չեմ կարծում, որ «Տետեքսը» կարող է բարդ մրցակից կոչվել: Սակայն ժամանակակից ֆուտբոլում միշտ չէ, որ թիմի կարգն ապահովում է արդյունքը: Ցանկացած խաղի պետք է առավելագույնս տրամադրվել ու պատրաստվել»:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:




































