Թուրինի «Յուվենթուս»-ն արդեն այսօր կարող է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի հետ:
Անգլիական ակումբի նոր գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հրաժարվում է Տևեսի ծառայություններից, իսկ ակումբի ղեկավարները նաև դժգոհ են, որ ստիպված են բարձր աշխատավարձ վճարել ֆուտբոլիստին:
Հաշվի առնելով, որ Տևեսի պայմանագրի ժամկետն ավարտվելու է մեկ տարի անց, նրա տրանսֆերի վաճառքի արդյունքում գումար վաստակելու վերջին հնարավորությունն է:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում 29-ամյա Տևեսը 11 գոլ է հեղինակել 34 հանդիպումներում:







































