Հունիսի 24-ին կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ և 1947 թվականին Իտալիայի Հանրապետության Սահմանադրությունը հաստատած Սահմանադիր ժողովի անդամ Էմիլիոն Կոլոմբոն: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:
Նա մահացել է Հռոմում՝ 93 տարեկանում: Մահվան պատճառը չի հաղորդվում:
Կոլոմբոն Սահմանադիր ժողովի վերջին ողջ մնացած անդամն էր: Նա ժողովի կազմ է ընդգրկվել 26 տարեկանում:
1970-72թթ. նա զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը: 1977-ին ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1979 թվականը:1980-1983 և 1990-1993թթ. զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը:
2003 թվականին Իտալիայի նախագահ Կառլո Ադզելիո Չամպին նրան նշանակել է ցմահ սենատոր՝ Իտալիայի առջև ունեցած ծառայությունների համար:









































