Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում հանքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի նախագահի վարչակազմին: Վթարի հետևանքով տուժած 10 հանքափորներին հաջողվել է փրկել:
Միջադեպի հետևանքով տուժել են բազմաթիվ հանքափորներ: Դեռևս հայտնի չէ, թե որքան մարդ է մնում փլատակների տակ: Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը նախնական է: Վթարի պահին հանքում գտնված մարդկանց թվաքանակի մասին առայժմ տեղեկություն չկա:
Ոսկու հանքում տեղի ունեցած դեպքը հորդառատ անձրևների հետևանք է:
Երկրում հայտարարվել է եռօրյա համազգային սուգ:








































