Կառավարությունից ձախակենտրոն «Դեմոկրատական ձախեր» կուսակցության դուրս գալուց հետո Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը իրականացրել է խոշոր վերադասավորումներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սոցիալիստական PASOK կուսակցության առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը նշանակվել է փոխվարչապետ և արտգործնախարար, իսկ ԱԳ նախկին նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ պաշտպանության նախարար:
Փոխվել են նաև արդարադատության և վարչական բարեփոխումների նախարարները, կաբինետի կազմ են մտել PASOK կուսակցության անդամներ:
Իսկ ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը պահպանել է իր պաշտոնը՝ չնայած նրա առաջարկած կոշտ տնտեսական միջոցառումները շարունակում են առաջացնել բնակչության դժգոհությունը:







































