Գիտության ու կրթության նախարար, կառավարության առաջին փոխվարչապետ և «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին չարդարացված է համարում հիմա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իմպիչմենթ պահանջելը:
«Վերջին 20 տարվա ընթացքում Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ պետք է իշխանության փոփոխություն տեղի ունենա ժողովրդավարական շրջանակներում»,– նշել է Մարգվելաշվիլին:
Իմպիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությամբ հանդես է եկել խորհրդարանական մեծամասնության պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Գիա Ժորժոլիանին:











































