Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Անկարան ուսումնասիրում է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը պատասխանելու հնարավոր գործողությունները:
«Մենք չենք կարող անտարբեր գտնվել դրան: Տարվում են հնարավորության սահմաններում աշխատանքներ՝ այդ որոշումը չեղյալ հայտարարելու համար, ուսումնասիրվում են, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել»,- ասել է նա:











































