Վերջերս արքայադուստր Մադլենն ամուսնացել է ֆինանսիստ Քրիսթոֆեր Օ՛Նիլլի հետ, սակայն շվեդական թագավորական ընտանիքը նորից ուշադրության կենտրոնում է: Առիթը հայտնի թերթում հայտնված հոդվածն է, որտեղ նշվում է, որ արքայազն Կառլ Ֆիլիպի սիրելին՝ Սոֆյա Հելքվիսթը, պատրաստվում է արքայադստեր դերին:
Հոդվածում նշվում է, որ Սոֆյան անցնելու է նախապատրաստական այն նույն դպրոցը, որը մի ժամանակ անցել են արքայադուստր Վիկտորյա Դանիել Վեսթլինգի ամուսինը և թագավորական ընտանիքի անդամների մյուս կողակիցները: Օրիորդ Հելքվիսթը նաև պետք է համալսարան ընդունվի, լեզուներ սովորի և լավ վարքի դասընթացներ անցնի, պատմություն, կրոններ, ճարտարապետություն և արվեստ ուսումնասիրի, ինչպես նաև աշխատի անձնական ոճաբանի ու բիզնես-խորհրդատուի հետ:
Նախկին մոդելի և արքայազնի ամուսնության մասին լուրերն ավելի շատ սկսվեցին տարածվել, երբ Սոֆյան սկսեց հաճախ հայտվել թագավորական միջոցառումներին:
Պալատի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հոդվածը, սակայն շվեդների շրջանում այդ լուրը բուռն քննարկման է արժանացել: Ժողովուրդը չի ցանկանում կերակրել նախկին մոդելին և պահանջում է, որ Կառլը հրաժարվի իր իրավունքներից:







































