Գերմանիան չի փակել և կշարունակի բաց պահել Ռուսաստանի հետ երկխոսության ուղիները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մենք երբեք չենք բացառել և չենք բացառում երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Դա վերաբերում է և՛ ՆԱՏՕ-ի գծով շփումներին, և՛ երկկողմ կապերին։ Դա վերաբերում է ցանկացած շփման, որ մենք կարող ենք և պետք է պահենք Ռուսաստանի հետ»,- ասել է նա։











































