«Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը բուժզննում է անցնում Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ում։
26-ամյա կիսապաշտպանն այսօր առավոտյան ժամանել է Թուրին։
Հիշեցնենք, որ «Ռոմա»-ն չէր ցանկանում հրաժարվել իր առաջատարներից մեկի ծառայություններից, սակայն «Յուվենտուս»-ն օգտվել է պայմանագրում նշված հրաժարագնից ու 38 մլն եվրոյով տրանսֆերը գնել առանց հռոմեական ակումբի համաձայնությունը ստանալու։







































