Նախորդ տարի զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքը Փարիզն էր: Հաշվարկի համար գործածվում էր, այսպես կոչված, «ակումբային» սենդվիչի ինդեքսը:
Ակումբային սենդվիչը սովորաբար պատրաստում են հավից, բեկոնից, հազարից և մայոնեզից:
2013 թ., սակայն, այս սնեդվիչի ամենաբարձր ինդեքսը գրանցվել է Ժնևում՝ 19.96 բրիտանական ֆունտ արժեքով: Փարիզում այս տարի դրանք վաճառվել են 17.99 ֆունտով:
Ամենբարձր ինդեքս ունեցող քաղաքների տասնյակում են Օսլոն, Ստոկհոլմը, Կոպենհագենը, Հռոմը, Տոկիոն, Լոնդոնը, Սիդնեյը, Հոնկոնգը:










































