«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կողմից Ազգային ժողովի դիմաց կազմակերպվել է բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցների նպատակն է կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը:
Ակցիայի մասնակիցների թվում է նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նա ներկայացրեց իր դիտարկումները, մասնավորապես նշելով , որ խաբեություն է կատարվում միջազգային իրավական մակարդակում, քանի որ որևէ միավորված համակարգի հատկանիշ չունի մեզ ներկայացվող համակարգը. «Սրանով սահմանափակվում է մեր անվտանգությունն ապահովելու ինքնուրույնությունը, Արցախի օդային տարածքը պաշտպանելու հնարավորությունը»:
Նա նաև նա նշեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը զբաղված է պետական դավաճանությամբ, և սրա դեմ պետք է լինի ազգային ազատագրական պայքար. «Ժողովուրդը պետք է իր ճանապարհից սրբի ազգային դավաճաններին, պարտադիր չէ, որ դա լինի զինված մեթոդներով»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































