Էյֆելյան աշտարակը երկուշաբթի երեկոյան կլուսավորվի ամերիկյան դրոշի գույներով՝ ի հիշատակ ամերիկյան Օռլանդո քաղաքի հրաձգության հետևանքով մի քանի տասնյակ զոհերի՝ հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Քաղաքապետը նաև հայտնել է, որ քաղաքապետարանի շենքի ամերիկյան դրոշից բացի կկախվի սեռական փոքրամասնությունների բազմագույն դրոշը։ Փարիզում քաղաքային խորհրդի նիստը կսկսվի լռության րոպեով։










































