Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունը վերջինն է իր մարզական կարիերայում:
«Այսպիսի առաջնություններում միշտ չէ, որ հաղթում է լավագույն թիմը: Հաղթում է նա, ով տվյալ պահին ավելի լավ խաղ է կարողանում ցուցադրել:
Սա իմ վերջին Եվրոպայի առաջնությունն է, սակայն ես ինձ դեռևս ծեր չեմ զգում», – ասել է Բուֆֆոնը:








































