WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ կհրապարակի Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների նոր շարքը, որոնք նա ստացել և ուղարկել է ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք արտահոսք ունենք Հիլարի Քլինթոնի վերաբերյալ, մենք ունենք էլեկտրոնային նամակներ, որոնք սպասում են հրապարակման»,- մեջբերում է Guardian պարբերականը Ասանժի հայտարարությունից: WikiLeaks-ի հիմնադիրը չի ճշտել, թե երբ և քանի նամակ կհրապարակվի:







































