Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է իտալական «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման հավանականության մասին:
«Վստահ եմ, որ «Ռեալ»-ը պետք է վճարի Պոգբայի համար պահանջվող գումարը: Ճիշտ է, 90 միլիոն եվրոն բավականին մեծ գումար է, սակայն կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության հասնել 70 միլիոն եվրոյի շուրջ:
Պոգբան հսկայական տաղանդի տեր ֆուտբոլիստ է և մեծ օգուտ կտա «Ռեալ»-ին», – ասել է Պերեսը:
Հավելենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն, ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն:








































