Cadena Ser-ի փոխանցմամբ՝ արդեն չորեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալ»-ը Կարլո Անչելոտիին պաշտոնապես կներկայացնի որպես գլխավոր մարզիչ: Մադրիդյան ակումբը ՊՍԺ-ին 4.5 մլն եվրո է վճարելու:
Պարբերականի փոխանցմամբ՝ «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն «Արքայական ակումբ»-ի հետ համաձայնագիր կստորագրի հինգշաբթի օրը:
«Մալագա»-ն կստանա 24 մլն եվրո և ևս 3 մլն՝ որպես հավելավճար, եթե Իսկոն հաջողությամբ հանդես գա իր նոր ակումբի կազմում:








































