Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը բավարար է, սակայն դեռ շարունակում է մնալ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում:
Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին գնդապետը դուրս կգրվի:








































