Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Հայաստանի կույրերի միավորման աուդիոգրքերի ձայնագրման ստուդիան լիովին վերազինվել է (լուսանկարներ)

Orange Հիմնադրամի աջակցությամբ և Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամի (ԳԵՄՀ) ջանքերով այսուհետ Հայաստանի կույրերի միավորման տարածքում կգործի վերազինված ստուդիա, որտեղ հնարավոր կլինի ձայնագրել հայերեն աուդիոգրքեր կույր և թույլ տեսողություն ունեցող անձանց համար: Ձայնագրման այս ստուդիան, որը հիմնվել է տասնյակ տարիներ առաջ, թեև մշտապես շարունակել է գործել, այդուամենայնիվ մինչ օրս օգտագործում էր հին ձայներիզներ: Ձեռք բերված նորագույն տեխնիկայի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի աուդիոգրքերը ձայնագրել CD և MP3 ֆորմատներով, իսկ արդեն եղած ձայներիզներում եղած բովանդակությունը թվայնացնել:

«Հաշմանդամությունը և մասնավորապես տեսողական խնդիրներ ունեցող անձինք Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են եղել միշտ: Մեծ ուրախությամբ ենք մասնակցում այս նախաձեռնությանը, որը թույլ է տալու տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հնարավորինս հասանելի դարձնել հայ և արտասահմանյան գրականությունը: Իհարկե, արդեն իսկ բավականին քանակությամբ գրականություն կա բրայլյան այբուբենով, սակայն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս նաև ունենալ խոսող գրքեր՝ էլ ավելի մեծ հարմարավետության համար», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

ԳԵՄՀ գործադիր տնօրեն Սուսաննա Հայրապետյանն ավելացրեց, որ նախագիծն ունի պատմական արժեք, քանի որ թույլ կտա տասնյակ տարիների ընթացքում հավաքագրված հայ գրականության մեծագույն արժեքները փոխանցել սերնդեսերունդ աուդիո տարբերակով:

Հայաստանում այսօր ապրում են ավելի քան 12,000 կույր և տեսողության խնդիրներ ունեցող անձինք, որոնց մեծ մասը այս կամ այն կերպ կապված են Հայաստանի կույրերի միավորման հետ: Հենց միավորումն իր ներկայացուցիչների միջոցով պիտի Հայաստանի տարբեր վայրերում բնակվող կույրերին հասնի աուդիոգրքերը, որոնք կարևոր են բոլորի և առավել ևս՝ տեսողությունը մեծ տարիքում կորցրած անձանց համար, ովքեր շատ դեպքերում բրայլյան այբուբենով գրականությունից չեն կարող օգտվել:

Նախագծի մեկ այլ բաղկացուցիչն է www.audiolibrary.am համացանցային աուդիոգրադարանի համալրումը նոր գրականությամբ, որտեղ մեծամասամբ ընդգրկվելու են հայ և արտասահմանյան դասական գրականության նմուշներ:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 8,700,000 դրամ:

Հիշեցնենք, որ հոգալով տեսողության խնդիրներ ունեցող անձանց մասին՝ արդեն երկու տարի ի վեր Orange Հիմնադրամը Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին իրականացնում է մի բարեգործական նախագիծ՝ ուղղված Հայաստանի մարզերի բնակիչներին, որի նպատակն է անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցել տեսողության խնդիրներ ունեցողներին՝ ներառյալ անվճար վիրահատություններ և լազերային բուժումներ: Մինչ օրս բարձրակարգ ակնաբուժական խումբը եղել է Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Տավուշի մարզերում՝ աջակցություն ցուցաբերելով առավել քան 37,000 մեծահասակների ու երեխաների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում