Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը վստահ է, որ ակումբը ճիշտ որոշում է կայացրել՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Պեպ Գվարդիոլային նշանակելով:
«Բանակցությունները շատ երկարատև են եղել, նրանց մի մասը կայացել է համացանցի օգնությամբ: Ես անձամբ մեկնել եմ Նյու-Յորք և խոսել եմ Գվարդիոլայի հետ:
Միանգամից հասկացա, որ մեր համագործակցությունը կարող է ստացվել: Նրա հետ 5 րոպե շփվելուց հետո համոզվեցի, որ նա համապատասխանում է «Բավարիա»-ին»,- նշել է Հյոնեսը:







































