Facebook սոցցանցն արդեն որոշ ժամանակ աշխատում է նոր արտադրանքի վրա, որը կրում է Reader (ընթերցիչ) ներքին անվանումը: Ծառայության հիմնական գործառույթը սոցցանցի առավել հետաքրքիր բովանդակությամբ, գեղեցիկ և հնարավորինս հարմարավետ արտացոլումն է բջջային սարքերի համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Սոցցանցի նման ծառայության գլխավոր խնդիրը սոցցանցում օգտատերերի անցկացրած ժամանակահատվածի մեծացումն է և ըստ այդմ՝ ավելի շատ գովազդի ցուցադրումը:
Ներկայում աշխարհում խոշորագույն սոցցանցն արժե 35 տոկոսով ավելի քիչ, քան անցած տարվա մայիսին բորսային շուկա դուրս գալիս:










































