Ամերիկայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը 5:0 հաշվով առավելության հասավ Պանամայի ընտրանու նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակը և ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր:
Արգենտինացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, որը փոխարինման էր դուրս եկել 61-րդ րոպեին:
D խմբի մյուս խաղում մրցաշարի գործող չեմպիոն Չիլիի ընտրանին 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բոլիվիայի թիմի նկատմամբ:
Ամերիկայի գավաթի խաղարկություն, D խումբ
Արգենտինա – Պանամա` 5:0
Օտամենդի (7′), Մեսսի (68′), (78′), (89′), Ագուերո (90′)
Չիլի – Բոլիվիա՝ 2:1
Վիդալ (46′), (90’+10′) (11մ) –Կամպոս (61′)