Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ցանցահենները, որոնց գերատեսչությունը ներգրավել է կիբերանվտանգության ստուգման ծրագրի շրջանակներում, ի հայտ են բերել գերատեսչության համակարգչային համակարգերում ավելի քան 100 խոցելիություն։ Այս մասին հայտնում է Defense One պարբերականը։
«Մենք մոտ ենք ծրագրի իրագործման ավարտին, որի շրջանակում հրավիրել էինք պրոֆեսիոնալ ցանցահենների՝ փորձարկելու մեր կիբերանվտանգությունը։ Այն գերազանցել է մեր բոլոր սպասումները. 1400 ցանցահեններ գտել են ավելի քան 100 խոցելիություն։ Դա կօգնի մեր համակարգերը դարձնել ավելի անվտանգ»,- ասել է Քարթերը։
Նա հավելել է, որ նման ծրագիրն առաջին անգամ իրագործվում է ԱՄՆ դաշնային կառավարության մակարդակով։









































