Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսն ու կիսապաշտպան Նիկ Պաուելը կստանան ազատ գործակալի կարգավիճակ:
Մանչեսթերյան ակումբի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Ժոզե Մոուրինյոյի շտաբը որոշել է չշարունակել համագործակցությունը Վալդեսի և Պաուելի հետ, որոնց գործող պայմանագրերի ժամկետները «Յունայթեդ»-ի հետ լրանում են ընթացիկ ամսվա վերջին:
Հիշեցնենք, որ Վիկտոր Վալդեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին է միացել 2015 թվականին, իսկ Նիկ Պաուելը՝ 2012 թվականին:






































